ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
03.04.2015 | 00:58

...թե Տիգրան ՈՒրիխանյանի «Քաղաքացիական շտաբ» ստեղծելու գաղափարի հետևում կանգնած են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը, այլև առաջին հերթին ռուսական ուժային միջին շրջանակներ: Վերջիններիս նպատակը, ի տարբերություն առաջինների, ընդդեմ Նիկոլի քաղաքացիական-արևմտյան շարժման բլոկ ստեղծելն է, որպեսզի բողոքական այն էլեկտորատը, որը դուրս է մնացել ԲՀԿ-ից, չգնա դեպ Նիկոլի շարժում, որն էլ ինչ-որ փուլում կարող է արևմտյան վեկտորը դեպ իրեն քաշել ու դաշտը ծածկել: ՈՒրիխանյանը պետք է «ջարդի» Նիկոլի շարժումը: Բայց քանի որ մեզանում ռուսական բոլոր այդ կարգի պրոյեկտները չեն գործել երբեք մեկ հայտնի պատճառով` Ռուսաստանը նման բաների վրա փող չի ծախսում, ապա ՈՒրիխանյանի այս մի պրոյեկտը ևս բարեհաջող ձևով դատապարտված կլինի:

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ